fbpx
Աշխարհ

Իրանը վրեժ է խոստանում ԱՄՆ-ին

Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է դաժան վրեժ։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին: Այս մասին հաղորդում է PressTV-ն։

«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի և մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,-նշվում է Խամենեիի հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության՝ Համենեին հայտնել է, որ անշահախնդիր և թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը և վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի։

Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին և գեներալ Սուլեյմանիի ընտանիքին և եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ