Աշխարհ

Իրանը նոր նախագահ է ընտրում

Այսօր վաղ առավոտից մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները։

Վերջինիս այս պահի դրությամբ մասնակցում են 4 անձ՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին ու Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին։ Երկրի ներկա նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցում ընտրություններում, քանզի դրա իրավունքը չունի, ըստ օրենքի։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն շուրջ 52,31 միլին իրանցիներ, որոնք քվեարկելու են Իրանում և 133 այլ երկրներում։ Միայն Իրանում բացվել է 66,8 հազար ընտրատեղամաս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ