fbpx
Աշխարհ

Իրանը զգուշացրել է միջուկային պայմանագրի եվրոպական երկրներին

Պաշտոնական Թեհրանը միջուկային պայմանագրի եվրոպական մասնակիցներին տեղեկացրել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտավորությունները համաձայնագրի նկատմամբ, քանի դեռ նրանք չեն աջակցում Իրանին ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված։

Վաշինգտոնը անցյալ տարի դուրս եկավ համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ: Իրանը, իր հերթին, սպառնացել է փակել Հորմուզի նեղուցով տարհանվող նավթի ճանապարհը։

Վերջերս Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները՝ խոստանալով աստիճանաբար հրաժարվել 2015 թվականին կնքված համաձայնագրի դրույթներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ