fbpx
Աշխարհ

Իրանը ամերիկյան ճնշումը կոչել է «տնտեսական ահաբեկչություն»

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի և Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանկան Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից»,- գրել է Զարիֆը Twitter-ում, նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ:«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չէ, սա տնտեսական ահաբեկչություն է»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:

Անցած շաբաթվանից Իրանում տեղատարափներից առաջացած սաստիկ հեղեղումներ են, որոնք ընդգրկել են երկրի նահանգների մոտավարապես մեկ երրորդ մասը: Տարերքի հարվածը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Երկրի իշխանությունները որոշել են զինվորականներին գործի դնել տուժածներին օգնելու և հեղեղումների հետևանքները վերացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ