Աշխարհ

Իրաքի վարչապետը զիջումների է գնում

Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնց ֆոնին առնվազն 100 մարդ է զոհվել, կան մի քանի հազար տուժածներ։

Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այսօր Իրաքի կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ խոստանալով մի քանի տասնյակ բարեփոխումներ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։

Մասնավորապես, վարչապետ Ադիլ Աբդուլ-Մեհդին կոչ է արել ցուցարարներին հեռանալ Բաղդադի և այլ քաղաքների փողոցներից, և այդ ժամանակ կառավարությունը ընդառաջ կգնա նրանց և կսկսի բարեփոխումներ փաթեթներ մշակել ու իրականացնել։

Նա նաև պահանջել է, որպեսզի ուժային կառույցների ներկայացուցիչներն այլևս մարտական փամփուշտներ չկիրառեն, եթե խոսքը չվերաբերի ինքնապաշտպանությանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ