Պայթյունների շարք է որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում:
Ինչպես հայտնել է Shafaaq news լրատվական պորտալը, մի քանի ականներ պայթել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում: Հրատարակությանը կառավարական թաղամասում աշխատող պաշտոնյաները պատմել են, որ դեսպանատան պահակները նախազգուշական կրակոցներ են արձակել գրոհին ի պատասխան: Առայժմ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ:
Ավելի վաղ արաբական մի քանի հեռուստաալիքներ հայտնել էին հզոր պայթյունի մասին, որը որոտացել է Բաղդադի այն շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրաք այցից հետո, որտեղ նա հանդիպում է ունեցել ամերիկացի զինծառայողների հետ: