«Իրազեկ քաղաքացիների միավորոմը» սկսում է գործել Արցախում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Վերադարձանք Ստեփանակերտի երկօրյա այցից, որի ժամանակ հանդիպումներ ունեցանք Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, ՄԻՊ Արտակ Բեգլարյնի,Հանրային TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, ինչպես նաև Ոստիկանության ու ԿԸՀ-ի ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների հետ:
Փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել Արցախի պետական մարմիններին, որպեսզի սեպտեմբերի 8-ին բորոլ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունները լինեն առավել ժողովրդավար: Զրուցակիցներից շատերն էին հայցում այս կամ այն տեսակի աջակցություն:
Թերևս եկանք այն եզրահանգմանը, որ ամենամեծ աջակցության կարիքը ունի Արցախի ոստիկանությունը, որը տարբեր պատճառներով խիստ սահմանափակ կարողություն ունի ընտրական հանցագործությունների հակազդման ու բացահայտման, ինչպես նաև տեղամասերում պատշաճ ծառայության իրականացման համար:
Միաժամանակ պաշտոնապես գրանցվեց Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը, որը շուտով կսկսի ակտիվ գործել Արցախում (առաջին գործը լինելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների դիտորդությունն ու ընտրողների կրթությունը):
Թեև առայժմ Իրազեկ քաղաքացիներրի միավորման Ստեփանակերտի գրասենյակը հիմնականում գործելու է մեր հայաստանյան կադրերի միջոցով, սակայն նախատեսվում է զարգացնել դրա տեղական կարողությունները, որպեսզի դառնա ամբողջությամբ տեղական, արցախյան ՀԿ», – նշել է նա:
https://www.facebook.com/danioanis/posts/10218448593263188