Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որում աշխատում է որդու հարվածների վրա:
5-ամյա Իսկո Ալարկոն Կալդերոնը փորձում է գնդակը ոտքի հեռահար հարվածով անցկացնել բասկետբոլի զամբյուղի միջով:
2 ձախողված փորձից հետո տղային հաջողվել է կատարել առաջադրանքը, ինչին հաջորդել է հոր ու որդու ջերմ գրկախառնությունը:
Հաղորդում է armsport.am-ը։

