fbpx
Քաղաքականություն

Հայաստան դաշինքի առաջնահերթությունը իշխանության ուղղակի գրավումն էր. Տիգրան Եգոյան

Հուլիսի 10-ին փաստաբան Տիգրան Եգոյանը գրառում է կատարել Հայաստան դաշինքի մասին:

«Հայաստան դաշինքը, ի պատասխան ՍԴ դատավորի հարցին, հայտնում է, որ իրենք մայիս ամսից են սկսել պատրաստվել ընտրությունների և չեն հասցրել պատրաստված վստահված անձինք ունենալ:

Հիշում եմ «հին լավ ժամանակները», երբ տարբեր պաշտոնյաներ, ԿԸՀ-ն, նաև ՍԴ-ն և այլն պարբերաբար կշտամբում էին այն ժամանակ ընտրությունների արդյունքները վիճարկող կուսակցություններին, թե բա վստահված անձ չունեք, մի արձանագրություն նույնիսկ չեն կազմել, այդ պարագայում իշխանություն ոնց եք իրացնելու:

Վերհիշում եմ, թե ինչպես էր «Քաղաքացի դիտորդ»-ը 2 ամսում իրականացնում մոտ 5000 դիտորդի 2 -անգամյա վերապատրաստում:
Եվ հիմա մտածում եմ լավ այդքան ֆինանսական ռեսուրս ծախսելով 5000 վստահված անձ չեք կարողացել պատրաստել, եղած 600 ին էլ չեք կարողացել պատշաճ պատրաստել, երևի դա առաջնահերթություն չի եղել, երևի հենց դա է պատճառը որ ոչ թե ընտրություններ էիք պահանջում, այլ հրաժարական և, ըստ էության, իշխանության ուղղակի գրավում:

Ենթադրում եմ որ փաստորեն այս խմբերը, դրանց կազմում առանցքային դերակատարները, որոնք նախկինում պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել և հիմա տարբեր կուսակցությունների ու դաշինքների մեջ են միավորվել, երբեք էլ ընտրությունները լուրջ չեն դիտարկել և որպես իշխանության ձևավորման միջոց չեն դիտարկել, դրա համար հիմա ասում են շատ անսպասելի եղավ ընտրությունը :Ճ
Սա հիմա եմ գրում որպեսզի Դավիթ Հարությունյանն էլ այս հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները պատրաստի, հետաքրքիր կլինի»,-ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ