fbpx
Աշխարհ

Իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք. Պորոշենկոյի պատասխանը՝ Զելենսկուն

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկիրը եգիպտական հյուրանոց չէ, և իշխանության փոխանցման համար ժամանակ է պետք:

Նա այդ գրառումով արձագանքել է Վլադիմիր Զելենսկու մեղադրանքներին, ով պնդում է, որ Պորոշենկոն միտումնավոր ձգձգում է նոր նախագահի երդմնակալությունը, որպեսզի զրկի նրան խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից:

«Ես համաձայն եմ երդմնակալության ցանկացած օրվա հետ, սակայն, այդ հարցը պետք է Գերագույն ռադան որոշի», ֊ գրել է Պորոշենկոն:

Այդ մեղադրանքները Զելենսկին հնչեցրել էր մայիսի 10-ին հրապարակված տեսաուղերձում: Նա նաև կոչ էր արել Ռադային թույլ չտալ, որ Պորոշենկոն երկրում նոր կադրային նշանակումներ անի:

Նշենք, որ Եթե Զելենսկու երդմնակալությունը լինի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ