Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ. Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Շենք չենք գրավելու, որովհետեւ շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որևէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է հավաքում: մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Նիկոլին բոլորդ ճանաչում ենք, փորձելու է դիմի սադրանքների, ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ, սադրանքներ սարքելով՝ հույս ունենալով, որ այս շարժումը կկոտրի: Դուք տեսաք, որ պլանավորած աշխտանքի արդյունում մենք որքան շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք: Շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ ինքը գնալու է առջեւից, որեւէ մեկն իրենից առաջ չանցնի. «Որտեղ պետք լինի կկանգնենք, մեր ձայնը կհասցնենք խորհրդարանին եւ կներկայացնենք իր հրաժարականի պահանջը, այնքան բարձր, որ ԱԺ-ի բոլոր ՔՊ-կանները լսեն ու հասկանան՝ իրենց հեռանալու ժամանակն է»,-ասաց նա:
Ընդդիմդիրների երթը շարժվեց դեպի Ազգային ժողովի շենք: