«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը հետևող SITE Intelligence Group պորտալը:
Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում Դերաա նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Սիրիայի անվտանգության մարմինների աշխատակիցների դեպքի վայր ժամանելու ժամանակ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Արդյունքում՝ նրանցից երկուսը թեթև վիրավորում է ստացել:
Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Սիրիա թուրքական ներխուժման ֆոնին գրոհայիններն ակտիվացել են երկրի այլ շրջաններում: Ըստ նրա՝ հոկտեմբերի 10-ին Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ և Համա նահանգներում գրանցվել է գորհայինների կողմից բնակավայրերի 28 գնդակոծում: