fbpx
Սպորտ

Ռոնալդուն խփեց կարիերայի 700-րդ գոլը. Marca (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի խաղում Լյուքսեմբուրգի դեմ (3-0) դարձավ գոլի հեղինակ։

https://www.youtube.com/watch?v=nSyX3OkzIGA

Այս գոլը 34-ամյա պորտուգալացու 699-րդ գոլն էր կարիերայում։ Այս արդյունքին Ռոնալդուն հասել է 973 խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել այդ խաղերից 457-ում։ Ընդհանուր առմամբ՝ Կրիշտիանուն գոլ է խփել 12 տարբեր մրցաշարերում։

Ռոնալդուն 5 գոլ խփել է «Սպորտինգի» կազմում անցկացրած 31 խաղերում։ ՄՅՈւ-ում պորտուգալացին 118 գոլ է խփել 292 խաղերում։ Եվս 451 գոլ Կրիշտիանուն խփել է «Ռեալում»։ Այդ գոլերից մեկը Ռոնալդուն խփել է տուգանայինից, ինչից հետո գնդակը դիպել է Պեպեին ու նոր հայտնվել դարպասում։

Marca-ն ու «Ռեալը» այդ գոլը վերագրում են հենց Ռոնալդուին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ