fbpx
Աշխարհ

Իսլամն արգելում է միջուկային զենքի օգտագործումը․ Համենեի

Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետև իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս մասին, ինչպես փոխանցում է INSA գործակալությունը, ասել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:

«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասացինք, որ, համաձայն իսլամի, դա արգելված է»,-ասել է Համենեին։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես ատոմային զենքի արտադրությանը, այնպես էլ պահելուն:

«Այսօր միջուկային ռումբն սպառնալիք է խաղաղությանն ու մարդկությանը»,- ընդգծել է նա: Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, ուստի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրում է հսկողություն իրականացնել իր ատոմային օբյեկտների նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ