Իսլանդիայի կառավարությունը որոշել է առաջիկա հինգ տարիների համար կետորսության թույլտվությունը երկարաձգել, հայտնում է Sveriges Radio-ն:
Տարեկան քվոտան կկազմի 209 ֆինվալ և 217 մանր շերտավոր կետ: Կետի արդյունահանումը շարունակելու թույլտվությունը ստորագրել է ձկնորսության հարցերով նախարար Քրիսթիան Ֆոր Յուլսոնը՝ չնայած համաշխարհային հանրության խիստ քննադատությանը:
Ռադիոկայանը նշում է, որ դրանից բացի, հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալով՝ Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը նույնպես կետորսությանը դեմ է:
Երկրի կառավարությունն, իր հերթին, պնդում է, որ արդյունահանումը պատասխանատու կերպով է կատարվում, հսկողության ներքո և գիտական հետազոտությունների արդյունքներին համապատասխան:
Իսլանդիան կետորսությունը վերականգնել է ավելի քան 10 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրի դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները:
