Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ Իսպանիան հուլիսից կբացի իր սահմանները զբոսաշրջիկների համար:
Վարչապետը նշել է, որ երկիրը երաշխավորում է զբոսաշրջիկների և տեղացի այցելուների անվտանգությունը:
«Ինչպես գիտեք, Իսպանիա տարեկան գալիս է ավելի քան 80 մլն զբոսաշրջիկ։ Ես հայտարարում եմ, որ հուլիսից Իսպանիան կրկին կբացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ անվտանգության պահպանման պայմանով։ Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես կարող են պլանավորել իրենց արձակուրդը մեր երկրում»,- հայտարարել է վարչապետը։
Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։