Մենք պետք է հետևենք սանիտարական նորմերին. Տեբաս

Ամենադիտվածներ

snob

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ֆուտբոլային մրցաշարները կվերսկսվեն հունիսի 8-ից:

Այս լուրը մեկնաբանել է նաև Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Տեբասը հայտնել է, որ իրենք շատ գոհե են այդ որոշումից, որը ակումբների, խաղացողների և մարզիչների աշխատանքի արդյունքում է կայացվել:

«Սպորտային ազգային խորհուրդն ու գործակալները ևս իրենց մասնակցությունն են ունեցել այս գործընթացին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ մենք պետք է հետևենք սանիտարական նորմերին, պետք է հետևել պանդեմիայի զարգանալուն և չկորցնել զգոնությունը»,-գրել է Տեբասը Twitter-ի իր էջում։

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ