Իսպանական Tecnalia կորպորացիան ներկայացրել է թագավորությունում առաջին անօդաչու տաքսիի նախատիպը։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ցուցադրությունը տեղի է ունեցել Սան Սեբաստիան քաղաքում։ Մեքենան դեռևս միայն մեկ մարդու կամ բեռ տեղափոխելու համար է․ այն կարող է տեղափոխել մինչև 150 կգ քաշ։
Սարքը նախատեսված է մինչև 15 կմ չվերթերի համար, իսկ թռիչքի տևողությունը 15 րոպե է։ Ենթադրվում է, որ աերոտաքսիի արագությունը պետք է լինի 90 կմ/ժ, իսկ թռիչքի բարձրությունը՝ 100-300 մետր՝ կախված տեղի օրենսդրությունից։
Ինչպես նշում են ընկերությունից, խոսքը նախատիպի մասին է, որը երրորդն է ողջ Եվրոպայում և առաջինը՝ Իսպանիայում։ Ակնկալվում է, որ աերոտաքսին իրականություն կդառնա 5 տարվա ընթացքում։