Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաներն ընդդեմ առցանց տաքսի ծառայությունների անազնիվ մրցակցության: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Տաքսու վարորդները փակել են Մադրիդի ամենահայտնի Պլազա դել Սոլ հրապարակը և գործադուլ հայտարարել:
Նրանք բողոքում են, որ առցանց տաքսի ծառայությունները չեն ենթարկվում այն նույն օրենքներին, ինչ սովորական տաքսի ծառայությունները և չեն վճարում նույն հարկերը, ինչ իրենք: