Իսրայելի վարչապետը Պուտինի հետ հանդիպումից հետո զանգել է Զելենսկիին

Ամենադիտվածներ

Հարիսոնը գոլը տոնել է ՝ տրիբունայից նետված մեկ բաժակ գարեջուրը խմելով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեկ՝ մարտի 5-ին, Կրեմլում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լրագրողների համար փակ, ինչպես նաև՝ հանդիպումից հետո առանց մամուլի ասուլիսի այդ հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ։

Ինչպես հայտնում են Իսրայելի ղեկավարի գրասենյակից, Բենեթը հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ու պատմել Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին։ Այլ մանրամասներ չի ասվում։

Նշվում է, որ Ռուսաստանից հետո Բենեթը մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ու քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու հանդիպման արդյունքները։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելն իր գործողությունները համակարգում է ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ