Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով հազարից ավելի իսրայելցի դպրոցականներ կարանտինի են ենթարկել։
«Բրեների շրջանային խորհրդի դպրոցի սովորողները մեկուսացվել են: Կարգադրությունն արվել է այն բանի կապակցությամբ, որ 9-րդ դասարանի աշակետներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով»,-նված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ դպրոցականը COVID-19-ով վարակվել է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս երեք իսրայելցու մոտ է կորոնավիրուս ախտորոշվել, նրանցից մեկը վերադարձել է Իտալիայից: Այսպիսով, Իսրայելի այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել է այդ ախտորոշումը, հասել է 15-ի։