fbpx
Աշխարհ

Իսրայելը հարվածել է փախստականների ալ-Մաղազի ճամբարին․ կա 70 զոհ

ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է փախստականների ալ-Մաղազի ճամբարին։ Ըստ գերատեսչության՝ զոհվել է առնվազն 70 մարդ։

Նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քուդրան ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի՝ հաշվի առնելով այդ տարածքում ապրող մարդկանց մեծ թիվը:

Իսրայելական զինվորականները հայտարարել են, թե ուսումնասիրում են հարվածի մասին ստացված տեղեկատվությունը: Հարձակման մասին առաջին հաղորդումները սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ Եգիպտոսը, որը սահմանակից է Գազայի հատվածին, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի նոր առաջարկ է ներկայացրել։

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քուդրայի խոսքով՝ հարվածը ոչնչացրել է խիտ բնակեցված բնակելի տարածքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ