Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքավայրէջքային գոտիներին։
Այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ երկու օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործում է հակաօդային պաշտպանությունը։
Սիրիայի հեռուստատեսությունը ևս հաստատել է օդանավակայաններին հարվածներ հասցնելու փաստը: