fbpx
Հասարակություն

«Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 129-րդ հորիզոնականում է

2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել է 129-րդ հորիզոնականում: Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարևան Վրաստանին, որը 128-րդ տեղում է:

Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։

Առաջին երջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝ Դանիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան։

Ռուսաստանն այս ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74-րդ:

Այս տարի առաջին անգամ ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա արտագաղթի ազդեցությունը։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների մոտ գրանցված արդյունքներին։

Իսկ աշխարհի ամենադժբախտ 5 երկրներն են Եմենը, Տանզանիան, Հարավային Սուդանը, կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ