Իսրայելցի զինվորականները կարող են լիակատար վերահսկողություն սահմանել Ռաֆահում, Գազայի հատվածի հարավում, երկու շաբաթվա ընթացքում։ Այսպիսի կանխատեսում է ներկայացրել The Jerusalem Post թերթը։
Բանակի գնահատմամբ՝ այժմ օպերատիվ վերահսկման տակ է գտնվում քաղաքի տարածքի 60-70 տոկոսը, նշել է պարբերականը։ Իսրայելցի զինվորականները կանխատեսում են, որ լիակատար վերահսկողություն Ռաֆահում կարող է սահմանվել «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»։ Այժմ Ռաֆահի Շաբուրա եւ Թել-էս-Սուլթան շրջաններում արդեն սկսվել են մարտեր արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի շարքում մնացած վերջին երկու գումարտակների դեմ, գրել է թերթը։
Ռաֆահում մարտերի ժամանակ իսրայելական բանակը դուրս է քշել այնտեղ մնացած ՀԱՄԱՍ-ի ջոկատներին, առնվազն 50 զինված պաղեստինցի արմատականներ սպանվել են, տեղեկացրել է The Jerusalem Post-ը։
Բացի այդ, այս շրջանում մարտերի ժամանակ իսրայելական զորքերը ոչնչացրել են մոտ 200 թունելներ եւ համասականների «վերջին խոշոր հրթիռային ունեցվածքը», նշելէ թերթը։