Հազարավոր մարդիկ են մասնակցել ավանդական «նարնջամարտին», որը հանդիսանում է ամենամյա կառնավալի մաս և անցկացվում իտալական Իվրեա քաղաքում։
Հանուն պատմական ավանդույթի՝ ամեն տարի Սիցիլիայից բերվում է ավելի քան 500 տոննա նարինջ։ Մարդիկ միմյանց հետ մարտի են բռնվում ցիտրուսային պտուղներով։
Ենթադրաբար, «նարնջամարտը» քաղաքի բնակչության հետ նապոլեոնական բանակի պայքարի նմանակումն է։ Քաղաքում սայլերով շարժվող և այնտեղից մարդկանց հարվածող անձինք հանդես են գալիս իբրև ֆրանսիացիներ, իսկ ոտքի վրա կռվողները՝ իտալացիներ։