fbpx
Կրթություն

ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է մրցույթները

Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։

Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։

Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ