fbpx
Հասարակություն

Ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում. Գուրգեն Դաբաղյան

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է իր կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին:

«Սիրելի հայրենակիցներ,

Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ:

Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին: Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: Սիրում եմ քեզ իմ Իննա», – գրել է նա:

https://www.facebook.com/gurgen.dabaghyan.9/posts/2278032042274785

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ