fbpx
Ժամանց

Ժան Լյուկ Գոդարը աշխատում է նոր ֆիլմի վրա

Ֆրանսիական «Նոր ալիքի» հիմնադիրներից մեկը՝ 88 ամյա վարպետ Ժան Լյուկ Գոդարը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Այժմ վարպետն աշխատում է իր հաջորդ ֆիլմի վրա:

Գոդարը ոգեշնչվել է Ժան Ռասինի «Բերենիկա» գործից, որը 2000 թ. էկրանավորել էր Ժան-Դանիել Վերխակը:

« Իմ այս նոր գործը չի հիմնվելու արխիվային նյութերի վրա: Ես չգիտեմ, թե արդյոք ինձ կհաջողվի գտնել համապատասխան դերասանների: Ես ցանկանում եմ նկարահանել մարդկանց, որոնց մենք տեսնում ենք նորություններով, բայց վստահ չեմ՝ կցանկանան նրանք հայտնվել ֆիլմում, որտեղ կան թե՛ դոկումենտալ, թե՛ խաղարկային էլեմենտներ: Ամեն դեպքում ես ցուցակ ունեմ, և ընտրությունս, ամենայն հավանականությամբ, այդ ցուցակից եմ անելու: Օրինակ Նատաշա Պոլոնիին եմ ուզում դեր առաջարկել, նա շատ լավն է, բայց ես կհամաձայնվեմ նրա հետ համագործակցել միայն եթե վերջինս համաձայնվի նաև գեղարվեստական մասում խաղալ»,- ասել է Գոդարը:

Նշենք, որ Պոլոնին ֆրանսիացի լրագրող է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ