fbpx
Հասարակություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 19-ին, ժամը 13.10-ին, Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 21.15-ին, Երևանի Գ. Չաուշ և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Ռենո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հոնդա ՖԻՏ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 57 կմ-ին դուրս է երթևեկելի գոտուց , բ ախվել բետոնյա արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրու Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 19-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-6 ճանապարհի 91-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ