Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր էլեկտրոնային օգնականներով։ Կավելանան ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա: Այս մասին հայտնել է Nikkei թերթը:
Այդ միջոցներն իշխանություններն անհրաժեշտ են համարում տարեց մարդկանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների աճած թվի պատճառով: Նրանցից շատերը շփոթում են ոտնակները կամ ուշ են արձագանքում իրենց շուրջը ճանապարհային իրադրության փոփոխությանը: Սկզբնապես նման թույլատրագրերը պլանավորվում է տալ կամավոր կարգով՝ սովորական իրավունքների փոխարեն:
Այդ փաստաթղթերի պարտադիր կիրառումն, ամենայն հավանականությամբ, հնարավոր կդառնա սոսկ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ավտոմատ արգելաման տեխնոլոգիաների ավելի լայն տարածումից և դրանց էժանացումից հետո:
Անցյալ տարի վարորդական իրավունքներից կամավոր հրաժարվել է 65-ից բարձր տարիքի շուրջ 400 հազար ճապոնացի: