Ճապոնիայում ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառո․, նրանցից 126-ը մահացել են, Այս մասին հաղորդում է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը։
Ընդհանուր առմամբ, մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում շոգից տուժել և հոսպիտալացվել է 71 հազար 452 մարդ: Սա մեծությամբ երկրորդ ցուցանիշն է անցյալ տարվա ռեկորդից հետո, երբ հոսպիտալացվել էր 95 հազար մարդ:
Նշվում է նաև, որ մահացությունների բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շոգ եղանակը երկրի գրեթե ամբողջ տարածքում պահպանվել է մինչև սեպտեմբերի վերջը: