fbpx
Իկոնիկ

Ժան Սեբերգ. Ֆրանսիական նոր ալիքի դեմքը

jean seberg iconic

Ժան Սեբերգը քաղաքացիական իրավունքների ակտիվիստ էր, ֆրանսիական կինոյի նոր ալիքի հերոսուհին և շատ ավելին։

Ժան Սեբերգը իր ազդեծությունն է թողել ոչ միայն իր պիքսի (pixie) կտրվածքով և unisex ոճով, մարմնավորելով 20-րդ դարի նշանավոր ֆիլմերում գլխավոր հերոսուհիների կերպարներ, այլև պայքարել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորված շարժումներում։

https://youtu.be/SqOJaGM-wQg

Սեբերգի կարիերայի սկիցբը ոչ այնքան հաջողակ էր։ Նրա Saint Joan և Ֆրանսուա Սագանի համանուն վեպի հիման վրա նկարահանված Bonjour, Tristesse ֆիլմերը շատ սկանդալային էին և չէին ընդունվել քննադատների կողմից, որի հետևանքով դերասանուհին կարծես կորցրել էր ինքնավստահությունը՝ բաժանվելով ամուսնուց և մեկուսանալով Ֆրանսիայի հարավում։

Նա ընդամենը մի քանի բառ գիտեր ֆրանսերեն, այնուամենայնիվ, վճռական էր տրամադրված։ Այդ իսկ պատճառով էլ սկսել էր սովորել միմիկայի և պարի արվեստը, որպեսզի տեսախցիկի հետ աշխատելը շատ ավելի արդյունավետ լինի։

Չնայած բացասական մամուլին, նրա մասին հիանալի ակնարկ էր գրել Ֆրանսուա Տրյուֆոն՝ երիտասարդ ռադիկալ կինոռեժիսորը, որը ևս ֆրանսիական Nouvelle Vague-ի (նոր ալիքի) վառ ներկայացուցիչներից էր։ Նրա ասելով՝ Սեբերգից հնարավոր չէր աչք կտրել։ Սեբերգի նրբագեղությունը, շարժումները, երեխայանման դեմքը և ոճը յուրահատուկ էին,թարմ և շատ գրավիչ։

Դրանից հետո նա մշակում է Breathless ֆիլմի սցենարի նախնական տարբերակը, որի գաղափարը շատ է դուր գալիս ռեժիսոր Ժան-Լուկ Գոդարին։ Գոդարի հավատքը ոչ թե ավանդույթի, այլ փորձառարության մեջ էր կայանում, ինչը նրան առանձնացնում էր իր ժամանակակիցներից։ Նա Սեբերգին և Ժան-Պոլ Բելմոնդոյին դարձրեց իր գլխավոր հերոսները և ստեղծեց անժամանակ և հանճարեղ ֆիլմ։

Breathless ֆիլմը Գոդարի բառերով՝ կարծես Bonjour, Tristess-ի շարունակությունը լինի։ Հերոսուհիները կարծես նույնը լինեն՝ անէմոցիոնալ դեմքի արտահայտությամբ, ձանձրացած, քմահաճ և եսասեր։ Այս ֆիլմը աննախադեպ հայտնություն էր, որը նոր ալիքի առաջին օրինակներից է։

Սեբերգի ազդեցությունը չի սահմանափակվում նրա կարիերայով. 1960-ականների վերջին նա հայտնում է, որ հետաքրքրված է, թե՛ քաղականությամբ, թե՛ ստեղծագործելով։ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունից կարճ ժամանակ անց դերասանուհին մի քանի խոշոր նվերներ է անում Black Panther (Սև հովազ) կուսակցությանը։ Այդ քայլով նրա անունը դասվում է Ամերիկայի քաղացիական իրավունքների շարժման աջակիցների շարքին։
Ցավոք այդ քայլը հանգեցրեց նրան, որ FBI-ը սկսեց նրան սպառնալ և անվերջ անհանգստություններ պատճառել։
Այդ շրջանում հղի լինելով՝ նա կորցնում է երեխային, ընկնում խորը դեպրեսիայի մեջ և ինքնասպան լինում 40 տարեկանում։

Նրա կյանքը գուցե ավարտվեց վաղաժամ, բայց նրա անունն ու ազդեծությունը ապրում են մինչ օրս։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ