fbpx
Առողջապահություն

ՍԲ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը

Մայիսի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ապրիլի 2-ին ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդերի սպասարկման ուղղությամբ, ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքում է:

«Այսօր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում 80 տոկոսը:

Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր: Ընդ որում ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար: Վերջին օրերին ավելացել են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Մեր խնդիրն է, որ առողջապահական համակարգը չունենա կոլապս, որ առողջապահական համակարգի բուժաշխատողները կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն»,-ասաց ԲԿ տնօրենը և կոչ արել պահպանել սահմանված կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ