fbpx
Աշխարհ

Ջեֆ Բեզոսի կինը 35 միլիարդ դոլար կստանա ամուսնալուծությունից հետո

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Մաքքենզին հայտնել են, որ ամուսնալուծությունից հետո եկել են համաձայնության՝ ունեցվածքի բաժանման հարցում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշենք, որ Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը:

Մաքքենզի Բեզոսը համաձայնել է ամուսնուն զիջել The Washington Post պարբերականի և Blue Origin աերոտիեզերական ընկերության բոլոր ակտիվները: Սակայն նա կստանա ավելի քան 35 միլիարդ դոլար: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Միլիարդատիրոջ կինը կտնօրինի Amazon ընկերության ակտիվների 4 %-ը. դրանք արժեն ավելի քան 35,7 միլիարդ դոլար: Նշվում է, որ զույգն ամուսնալուծության միջնորդություն է ներկայացրել ապրիլի 4-ին, իսկ պաշտոնական որոշումը, հավանաբար, կլինի հուլիսի սկզբին:

Bloomberg-ի վարկածով` ամուսնալուծությունից հետո Մաքքենզին մոլորակի ամենահարուստ կանանց վարկանշային ցուցակում կզբաղեցնի 4-րդ տեղը:

Ջեֆ Բեզոսը ևս իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել արդեն նախկին կնոջը և նշել, որ 25 տարի շարունակ Մաքքենզին եղել է հրաշալի գործընկեր, դաշնակից և մայր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ