Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 16-ից 20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հղում կատարելով նույն ՀՄԿ-ին։
Նա նշում է, որ ջերմաստիճանը բարձրանալու է 14-ից 16 աստիճանով։
Նշվում է նաև, որ հուլիսի 19-ից 20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնելու է +40․․․+42 աստիճանի։