ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 3-ին, ժամը 11։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հովհաննես Ս․, ծնված 1983 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ավագ Բ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Նարեկ Բ․, ծնված 2004 թ.), «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Նունե Ա․, ծնված 1966 թ. և Սիրանուշ Ջ․, ծնված 1999 թ.) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության մեքենային։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։