Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության Facebook-ի էջից:
Նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ մինչև դեկտեմբերի 20-ը եթե որոշակի պրովոկացիաներ լինեն, կամ ուժ գործադրեն, ապա ջերմուկցիները մենակ չեն:
«Պետք է շատ արագ մոբիլիզացիա անել և լիքը կանանցով ու երեխաներով լինել պոստերում, ու առանց բռնության կանգնել մինչև 2.5-3 ժամում բոլոր տեղերից կհասնենք ու կկանգնենք ձեր կողքին»,-ասաց նա:
Նշենք, որ հանդիպում-քննարկմանը մասնակցում են քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ:
