Ջերմուկ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից․ Լևոն Գալստյան

Հրապարակող՝

Նիգերիայում պայթյուն է տեղի ունեցել. կա 56 զոհ

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.

«Համառ լուրեր են պտտվում, որ Ջերմուկ համայնքի ակտիվ բնակիչներին տարբեր եղանակներով փորձում են հետ պահել Ամուլսարի փրկության համար հետագա պայքարից։

Եղանակները չնշեմ, բայց դրանք կիրառվել են նաև մերժվածների ժամանակ ու միշտ եղել են տեղական իշխանիկներ, գործարարներ և այլ շերտեր, որոնք կատարել են այդ սև գործերը։

Բայց դե չի անցնելու, հարգելիներս, իրավիճակ է փոխվել, անդառնալիության կետն էլ վաղուց անցել ենք բոլորս։

Այնպես, որ Ամուլսարը լեռ է, իսկ Ջերմուկն էլ ջրաբուժական և առողջարանային հայտնի քաղաք»:

https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2635345019822215

Ամենաթարմ