Հասարակություն

Ջիգարխանյանը թատերախմբի հավաք է անցկացրել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է Մոսկվայի դրամատիկ թատրոն և անցկացրել թատերախմբի հավաք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ հավաքի ժամանակ որոշվել են 24-րդ թատերաշրջանի անելիքներն ու ծրագրերը: Ըստ աղբյուրի՝ ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու։

Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն մասնակցություն կունենա որպես գեղարվեստական ղեկավար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ