fbpx
Հասարակություն

Սուրեն Շահվերդյանը` Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Դեկտեմբերի 29-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։ Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ 2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մխիթարյանին ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։ Մ․ Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական»,- տեղեկացնում են թատրոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ