ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը», – նշել է ԱՄՆ նախագահը։

