Ժոաո Ֆելիքսը կարող է տեղափոխվել ՊՍԺ.
Լուիս Էնրիկեն, ով շուտով կգլխավորի փարիզյան թիմը, ցանկանում է թիմում տեսնել պորտուգալացի կիսապաշտպանին։
Մարզիչն արդեն հրավիրել է Ֆելիքսին իր նոր ակումբ, հայտնում է Relevo-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերություններ է պահպանում ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի հետ։
Ֆելիքսը Մադրիդի «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2019 թվականից՝ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացնելով «Չելսիում»: