Ջոկովիչը խոսել է իր տարօրինակ սովորույթի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն «Ուիմբլդոնում» չեմպիոն դառնալուց հետո հետաքրքիր ավանդույթ ունի: Սերբ թենիսիստը խաղը հաղթելուց հետո ուտում է կորտի խոտածածկից.

«Ես պարզապես խոտ եմ սիրում: Միշտ երազել եմ հաղթել հենց Ուիմբլդոնը: 2011 թվականին, երբ առաջին անգամ էի իրականացնում երազանքս, եզրափակչից առաջ մտածում էի, թե ինչ կարելի էր անել, ինչ-որ յուրահատուկ բան:

Գաղափարները շատ չէին, այնպես որ, որոշեցի ուտել խոտը: Մինչև այժմ այդ ավանդույթը մնացել է»,- ասել է Ջոկովիչը մրցաշարի ավարտից հետո կազմակերպված հանդիսավոր երեկույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ այս տարվա մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթել է Ռոջեր Ֆեդերերին:

https://www.youtube.com/watch?v=dHI2KFdcOos

Ամենաթարմ