Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: Այս մասին հայտնել է Times թերթը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Ջոնսոնը, ի թիվս մի քանի այլ բաների, Եվրամիությանը կդիմի Brexit-ի հետագա հետաձգում թույլ չտալու խնդրանքով:
Հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալը, Ջոնսոնի խոստման համաձայն, կլինի այն պայմաններից մեկը, որոնք վարչապետը կներկայացնի եվրոպական կառավարությունների ղեկավարներին:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»,-սեպտեմբերի 30-ին Մանչեսթերում ելույթի ժամանակ հայտարարել է Բրիտանիայի վարչապետը: