fbpx
Աշխարհ

Բորիս Ջոնսոնը խոստովանել է իր 6 երեխաների գոյության մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է իր երեխաների թիվը։

Սա եղել է այն բանից հետո, երբ մամուլում աղմուկ էր բարձրացել նրա երեխաների քանակի մասին։

Այս մասին հայտնում է Sky News-ը։

Այսպիսով, Ջոնսոնը հայտարարել է 6 երեխաների գոյության մասին։ Հենց այս թիվն էլ շրջանառվում էր ԶԼՄ-ներում։

Վարչապետը նշել է, որ ծնող լինելը հիանալի բան է ու մեծ աշխատանք։ Նա ասել է նաև, որ հաճախ է իր երեխաների տակդիրները փոխում։

Ջոնսոնն իր ներկայիս կնոջից ունի մեկ երեխա, իսկ երկրորդին կունենա ամիսներ անց։ Նրա այժմյան կինը Քերի Ջոնսոնն է, ում հետ երկրի վարչապետը հանդիպում է 2018 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ