fbpx
Սպորտ

Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 9 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար:

Հիշեցնենք, որ Ալբան և ակումբը երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի շուրջ:

Իսպանական մամուլը գրում էր,  որ  «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան բանակցություններ չի վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Diario Sport-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել ֆուտբոլիստին: Ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը:

Ալբան զարմացած էր, որ ակումբը միայն ԶԼՄ-ներում  է ցանկություն հայտնել ընդլայնել պայմանագիրը, սակայն նրան չէր դիմել: Նա և իր գործակալներն ակնկալում էին, որ առաջիկա շաբաթներին «Բարսելոնան» հանդես կգա առաջարկով: Իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել պայմանագիրը:

Դեռևս մի քանի ամիս առաջ ակումբում նշել էին, որ «Բարսելոնան» նախատեսում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Ժորդի Ալբայի հետ: Նշվում էր, որ կատալոնացիները մտադիր են երկարաձգել այն ոչ ուշ, քան մինչև 2019 թվականը:
Առաջիկայում «Բարսելոնան» դիմելու է Ալբայի ներկայացուցիչներին: Խաղացողի գործակալներից մեկը վերջերս դժգոհություն էր հայտնել ակումբի անգործության վերաբերյալ:

Փոխանցում է 168.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ