Դեկտեմբերի 3-ը՝ բացառիկ ու չափազանց ինքնատիպ հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին։ Վաղուց արդեն Հախվերդյանը մեր մշակույթի մի մասն է հեղինակային երգի ասպարեզում: Նա համարվում է նաև Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։
Հախվերդյանը մեզ հայտնի է ո՛չ միայն հեղինակային երգերով , այլ նաև իր հեռուստաբեմադրություններով, («Վիշապը»«Սատանայի ջրաղացը») որոնք հրաշալի ձեռքբերումներ են տվյալ ասպարեզում:
Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի՝«Կայարան») թատրոններում։
1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականից հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
Սիրելի Երաժիշտը այս տարի դարձավ 69 տարեկան: