Ջուրը փոքրինն է. Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ իր ջուրը զիջեց Դավիթ Խաժակյանին

Հրապարակող՝

Ջուրը փոքրինն է. Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ իր ջուրը զիջեց Դավիթ Խաժակյանին

Ամենադիտվածներ

Քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին:

«Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին անգամ ջուրը բացակայում էր մեր սեղանից, օպտիմալացման վառ օրինակ է»,- ասաց Խաժակյանը:

«Պարո´ն Խաժակյան, կարող եք օգտվել իմ ջրից, ես այստեղ ունեմ, մեկ բաժակ ինձ հետ բերել եմ: Ինչպես ասում են, ջուրը փոքրինն է»,- պատասխանեց Հայկ Մարությանը:

Ամենաթարմ