«Յուվենթուս»-ը պլանավորում է նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի հետ: Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի երկու տարով:
«Ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է շարունակել գործակցությունը 31-ամյա խաղացողի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ Իգուայինը կարող է տեղափոխվել «Ռոմա»: